|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավարտվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում։
«ՌԴ խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել Շուշիի շրջանում։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ից փակվել է 10 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ»,- ասված է հաղորդագրության մեջ։