|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեռնային Ղարաբաղում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ավարտվել է նաև զենքի և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման նպատակով։
«Վերահսկման համակարգի օպտիմալացման ընթացքում Շուշիի շրջանում փակվել է մեկ դիտակետ։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ից փակվել է տասը դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նշել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ նպատակ ունենալով ապահովել տարածաշրջանում անվտանգությունը։