|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան չի դիտարկում ԱՄՆ կողմից պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային սպառազինության կրճատման հնարավորությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հիմա այդ հարցով որեւէ բանակցություն չի վարվում» ասել է նա՝ ընդգծելով, որ Մոսկվան չի եղել «այդ սահմանափակման նախաձեռնողը» եւ մտադիր չէ «արտասահմանյան շփումների ժամանակ պատժամիջոցների հարցը բարձրացնել»:
Նախկինում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է միջուկային սպառազինության հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում բարձրացնել սպառազինության էական կրճատման հարցը: Նա նաեւ ասել է միջուկային զենքի հարցով համաձայնագրի դիմաց պատժամիջոցները չեղարկելու հնարավորության մասին: