|
Փոխարժեքներ
24 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ երկրի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի վերսկսումը հավանական է, քանի որ «փաստերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ որևէ համաձայնագրի կամ պայմանագրի», հայտնում է Fars-ը։
«ԱՄՆ պաշտոնյաների գործողություններն ու հայտարարություններն առաջին հերթին ուղղված են լրատվամիջոցներին և նպատակ ունեն, նախ՝ կանխել նավթի գների անկումը, և երկրորդ՝ դուրս գալ իրենց իսկ ստեղծած խառնաշփոթից»,- ասված է ռազմական շտաբի փոխղեկավար Մոհամմադ Ջաֆար Ասադիի հայտարարության մեջ։
«Զինված ուժերը լիովին պատրաստ են ամերիկացիների կողմից ցանկացած նոր արկածախնդրության կամ հիմարության»,- հավելել է Ասադին։