|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական «Աերոֆլոտ» ազգային ավիափոխադրողը վերադարձնում է դեպի Ստամբուլ եւ Անթալիա զբոսաշրջային երթուղիների իր չվացուցակը: Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ Երթուղիների շահագործման առաջին օրը մայիսի 6-ն է, փոխանցում է ՄԿ-ն:
«Չվերթները դեպի այս քաղաքներ կիրականացվեն օրական մինչեւ երկու անգամ լայն թափքով Airbus A330 ինքնաթիռներով»,- հայտնել են «Աերոֆլոտ»-ում: Ռուսական ավիափոխադրողի թռիչքները դեպի Թուրքիա դադարեցվել էին լիզինգատուների խնդրանքով ռուսական ինքնաթիռների ձերբակալման վտանգի պատճառով։
Ինքնաթիռների մեկնումը կիրականացվի Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի D տերմինալից, որը «Աերոֆլոտ»-ի հիմնական բազան է։ Տոմսերը կարելի է պատվիրել ավիաընկերության կայքում կամ հեռախոսով։