|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է այս շաբաթ հրամայել վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում տալով ամերիկյան և իսրայելական ղեկավարության իր աղբյուրներին։
Մայիսի 3-ին ԱՄՆ-ը մասնավոր կարգով տեղեկացրել է Իրանին Օրմուզի նեղուցում «Project Freedom» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է նեղուցից նավերի անվտանգ դուրսբերմանը՝ իբր «հնարավոր էսկալացիայի ռիսկը նվազեցնելու» նպատակով։ Միևնույն ժամանակ, Axios-ը ուշադրություն է հրավիրել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքերին, ով երեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանի հետ հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ չնայած Օրմուզի նեղուցում ամերիկյան ռազմական գործողությանը։
Չնայած դրան՝ ամերիկյան և իսրայելական որոշ պաշտոնյաներ համոզված են, որ բանակցություններում փակուղու պահպանման դեպքում Թրամփը կարող է այս շաբաթվա վերջին պատերազմը վերսկսելու հրաման տալ։
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։
Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։