|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Չնայած ավելի քան 9 ամիս է՝ Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում, նրա բիզնեսը Հայաստանից դուրս շարունակում է կայուն աճ արձանագրել։
2025 թվականի արդյունքներով Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է երկրորդ տեղը «Forbes» ամսագրի կողմից կազմված ամենամյա վարկանիշում՝ որպես առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից մեկը։
Տարածքների վարձակալությունից եկամուտը կազմել է 700 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 15 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Արդյունավետ դիրքերը ոլորտային վարկանիշում վկայում են բիզնես մոդելի կայունության և անշարժ գույքի պորտֆելի զարգացման համակարգային մոտեցման մասին։
Ըստ «Forbes»-ի՝ «Տաշիր»-ը շարունակում է մնալ Ռուսաստանի անշարժ գույքի զարգացման առաջատարներից մեկը։ 2025 թվականի դեկտեմբերին ընկերությունը Մոսկվայում, մետրոյի «Սելիգերսկայա» կայարանի հարևանությամբ, բացել է «Avenue Sever» առևտրային կենտրոնը՝ 135 հազար քմ ընդհանուր մակերեսով։
«Տաշիր» ընկերությունների խումբը ներառված է «Forbes»-ի վարկանիշային աղյուսակում 2007 թվականից և 2011 թվականից ի վեր մշտապես պահպանել է դիրքերը լավագույն եռյակում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի հաղորդագրություն