|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Պարսից ծոցի երկրները պետք է առավելագույն զսպվածություն և հանգստություն ցուցաբերեն և չբացեն Պանդորայի արկղը, այլ հակասությունները լուծեն երկխոսության ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն, ՄԱԷ-ի ԶՈւ գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամադ բեն Զայիդ ալ Նահայայնի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Խաղաղությունը և կայունությունը Պարսից ծոցում ունեն կարևոր նշանակություն Մերձավոր Արևելքի և նույնիսկ ամբողջ աշխարհի անվտանգության և կայունության համար։ Այն պետք է դառնա անվտանգության օազիս, ոչ թե նոր ցնցումների աղբյուր»,- ասել է նա: