|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մերձավոր Արեւելքում լարվածության մեծացման ֆոնին` ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտն այսօր կայցելի տարածաշրջան, այդ թվում՝ Իրան: Այս մասին ասված է ԵՄ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում ասված է. «ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտի՝ Պարսից ծոցի երկրներ պաշտոնական այցը կմեկնարկի հունիսի 12-ին: Այցի շրջանակում դիվանագետը նախ կժամանի Արաբական Միացյալ Էմիրություններ, հետո` Օման եւ Քաթար, իսկ վերջում՝ Իրան»:
Ըստ ԵՄ-ի տարածած հաղորդագրության՝ այցը կկատարվի տարածաշրջանում լարվածության նվազեցման նպատակով, որի ժամանակ կշեշտադրվի ԵՄ-ի՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ երկխոսության ընդլայնման ցանկությունը: