|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Եվրոպական երկրների` Պարսից ծոցի նավագնացության անվտանգության ապահովման առաքելությունը կիրագործվի լարվածության թուլացման նպատակներով՝ առանց ռազմական միջամտության մակարդակի ավելացման»,- այս մասին շեշտել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին:
«Փարիզի, Բեռլինի և Լոնդոնի միջև համաձայնեցված ծրագիրը կիրագործվի Պարսից ծոցի և միջազգային ծովագնացության անվտանգության ամրապնդման, տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ռազմական միջամտության նվազագույն կիրառման շրջանակում»,- պարզաբանել է Ֆրանսիացի նախարարը:
Ըստ Փարլիի՝ առաքելությունը կողմերի միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացման պահանջով է իրականացվում:
Ֆրանսիացի նախարարն անդրադառնալով համատեղ նախաձեռնության իրականացման կարևորությանն ընդգծել է. «Առաքելությունում կշեշտադրվի տարածաշրջանում լարվածության թուլացման և կողմերի շահերի պաշտպանության անհրաժեշտությունը»: