|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պարսից ծոցի երկրներով շրջագայության շրջանակներում հուլիսի 23-ի մեկնել է Քուվեյթ:
Ըստ Milliyet-ի՝ Էրդողանը հանդիպել է Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ Սաբահի հետ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամը: Կողմերը խոսել են նաև տարածաշրջանային հարցերից, մասնավորապես Սիրիայից, Պաղեստինից և Իրաքից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունել էր թագավորության արքա Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդը:
Այսօր Էրդողանը կմեկնի Քաթար: