|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Չինաստանը կոչ է անում այլ երկրներին՝ անհապաղ դադարեցնել Հոնկոնգի գործերին միջամտությունը. այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը։
«Համապատասխան երկրները կոպտորեն միջամտում են Հոնկոնգի գործերին և ՉԺՀ-ի ներքին գործերին, Չինաստանը դատապարտում է դա և իր վճռական բողոքը հայտնում... Մենք կոչ ենք անում բոլոր համապատասխան երկրներին հարգել Չինաստանի ինքնիշխանությունը և դադարեցնել Հոնկոնգի գործերին միջամտելու ցանկացած փորձը», - նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի և ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունը:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության, Ավստրալիայի, Կանադայի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության համատեղ հայտարարության մեջ հաղորդվում էր, որ Հոնկոնգի համար ազգային անվտանգության մասին օրենք մշակելու ՉԺՀ իշխանությունների որոշումը հակասում է Բրիտանիայի և Չինաստանի կողմից ստորագրված շրջանի ինքնավարության հռչակման դրույթներին: