|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձում անդրադարձել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի երեկվա հայտարարությանը․
«Երեկ Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին, խնդրելով աջակցություն ընտրությունների ժամանակ՝ Մոլդովայի օրինակով կամ փորձով։ Ելնելով այս հանգամանքից, պետք է արձանագրենք երեք փաստ:
Առաջինը՝ ուղիղ միջամտություն է արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքին գործերին: Երկրորդ՝ օրվա վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս չունի ժողովրդի կողմից աջակցություն և նույնիսկ պետական վարչական ուժային ռեսուրսները բավարար չեն իրենց վերարտադրությունը ապահովելու համար։ Եվ երրորդ՝ ելնելով այս իրավիճակից, իրենք արտաքին ուժերի միջամտությամբ, հենց Մոլդովայի օրինակով, պատրաստվում են առաջիկայում առաջիկա ընտրություններին չեզոքացնել ընդդիմադիր ուժերի մասնակցությունը։ Սա է իրական պատկերը Նիկոլ Փաշինյանի իշխանության, ժողովրդավարության, անկախության և ինքնիշխանության մասին։
Եվ ամենևին չզարմանաք, եթե առաջիկայում Ալիևը և Էրդողանը հայտարարեն, որ տարածաշրջանում կայունության և խաղաղություն հաստատելու համար, Նիկոլ Փաշինյանը դիմել է իրենց՝ ակնկալելով նրանց օգնությունն ու աջակցությունը Հայաստանում Փաշինյանի վերարտադրությունը ապահովելու համար։
Իրականում, Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը պետք է որոշի հայ մարդը, և որևէ արտաքին միջամտություն, որևէ արտաքին կենտրոնի մեզ համար անընդունելի է և թույլ չենք տալու»,-վստահեցնում է Իշխան Սաղաթելյանը։