|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Չինաստանը դժգոհություն և բողոք է հայտնում` կապված Հոնկոնգում զարգացումների վերաբերյալ ԵՄ-ի հայտարարության հետ. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Ավելի վաղ ԵՄ-ն նշել էր, որ կիսում է Հոնկոնգի բնակիչների մտահոգությունը` կապված արտահանձնման մասին օրենքի հետ, որը հավանության դեպքում հնարավորություն կտա Հոնկոնգին հանցագործներին արտահանձնելու երկրների, որոնց հետ արտահանձնման մասին պայմանագիր չունի:
Շուանը շեշտել է, որ Հոնկոնգում կատարվող իրադարձությունները Չինաստանի ներքին քաղաքականությանն են վերաբերում, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու դրանց:
Նշենք, որ Հոնկոնգում մի քանի օր է` ցույցեր են: