|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ուկրաինայի գործերին: Այդ մասին «Вести в субботу с Сергеем Брилевым» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА новости-ն:
Լավրովը նշել է, որ «Ժնև-2» համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
«Ես Քերիի ուշադրությունը հրավիրեցի այն բանի վրա, որ այժմ շատ կարևոր է չմիջամտել այդ գործընթացին և խուսափել որևէ հայտարարությունից, որոնք միայն կմեծացնեն լարվածությունը Ուկրաինայում: Հույս ունեմ, որ նա ինձ լսեց»,- ասել է նա: