կարևոր
2902 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 12:11
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպան Թրեյսիին խորհուրդ է տալիս չմիջամտել պետության ներքին գործերին

ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպան Թրեյսիին խորհուրդ է տալիս չմիջամտել պետության ներքին գործերին

Ռուսական կողմը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատված Լին Թրեյսիին խորհուրդ է տալիս չմիջամտել իր ներքին գործերին՝ «քաղաքացիական հասարակության» հետ աշխատելու անվան տակ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։

«Ամենակարևորը, սկսելով աշխատել Մոսկվայում, Թրեյսին պետք է հաշվի առնի իր նախորդներից մեկի սխալները, որը հազիվ էր տեղ հասել երբ վատ սկսեց։ Մենք նոր դեսպանին խորհուրդ չէինք տա գնալ նման սխալ ճանապարհով»,-ասել է Դարչիևը։

Նշենք, որ նոյեմբերի վերջին Թրեյսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ համաձայն է Մոսկվայի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների կուրսի հետ և պաշտպանում է հակառուսական սահմանափակումների հետագա խստացումը։ Նա նշել է, որ առաջնահերթություն է համարելու Ռուսաստանի Դաշնությունում կալանքի տակ գտնվող ամերիկացիների ազատ արձակումը։