|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշում է, որ «հերքում է Հայաստանի մեղադրանքները՝ կապված Ղարաբաղ գազամատակարարման հետ»:
Երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան ասել է, թե իբր «Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին՝ կապված մի քանի օր առաջ տեղի ունեցած միջոցառմանը միջազգային կազմակերպությունների մասնակցության հետ (օկուպացված Շուշի քաղաքում ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցության), իսկ այժմ Հայաստանն արդեն նման փորձեր է անում մեկ այլ հարցում»։
«Հայաստանը տեւական ժամանակ է, ինչ ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում, անհիմն մեղադրանքներ հնչեցնում, ինչը բացահայտում է այս երկրի իրական մտադրությունները։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին՝ ապահովել ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ իր զինված ուժերի մնացորդների դուրսբերումը տարածաշրջանից, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, չհնչեցնել անհիմն և անօրինական մեղադրանքներ»,- ասել է նա։