|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համախմբման խորհուրդը (CCAF) հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրկնվող հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, նրա հրաժարականի կոչերը և նրա փոխարինման նպատակով համակարգող մարմնի ստեղծման նախաձեռնությունը համարվում են ամենալուրջ ոտնձգությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ ստալինյան ժամանակաշրջանից ի վեր:
CCAF-ը խստորեն դատապարտում է այս անընդունելի ճնշումները, որոնք հակասում են եկեղեցու և պետության բաժանման հիմնարար սկզբունքին եւ ուղղված են հայ ազգի պատմական ու հոգեւոր սյուներից մեկի թուլացմանը՝ այն պահին, երբ Հայաստանը կանգնած է արտաքին լուրջ սպառնալիքների և գոյաբանական մարտահրավերների առաջ:
CCAF-ը հանդիսավոր կերպով կոչ է անում վարչապետին հարգել իր պաշտոնի սահմանափակումները և ձեռնպահ մնալ միջամտելու եկեղեցական գործերին: Այն նաև իր ամբողջական աջակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի հիմնարար դերը հայ ժողովրդի պատմության, գոյատևման ու համախմբման գործում կարիք չունի հիշեցման»: