|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացմանը, քանի որ այն անհրաժեշտ է երկու կողմին էլ` ռազմավարական անվտանգության քննարկման համար: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:
«Մենք նախկինի պես համոզված ենք, որ այդ հանդիպումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես Մոսկվային, այնպես էլ Վաշինգտոնին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 1-ին Արգենտինայում, սակայն Թրամփը չեղարկեց այն` Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված: