|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայիս դրությամբ ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկումներ չեն անցկացնում ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման հնարավորության շուրջ. հայտնում է РИА Новости-ն:
Պեսկովը նման կերպ է պատասխանել հարցին` Կրեմլում հույս ունե՞ն, որ նախագահների հանդիպման շնորհիվ լարվածությունը կնվազեցվի:
Նշենք, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի են վատթարացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ հրթիռակոծեց Սիրիան: