|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է։ Այս մասին 24News-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ըստ կոմիտեի՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող ՊԵԿ վարչական շենքից կալանավորված անձը դիմել է փախուստի։
Խոսքը Սյունիքի մարզից նշված վարչական շենք տեղափոխված Իրանի Իսլամական Հանրապետության 36-ամյա քաղաքացի Միլադ Մ.-ի մասին է։ Նա նախաքննության ընթացքում, քննչական գործողության ժամանակ, դիմել էր փախուստի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել Սյունիքի մարզում, իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր կալանքը։