|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության որոշման նախագիծը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց. «Սերժ Սարգսյանի պաշտոնանկության բոլոր հիմքերը առկա են, բայց այդ գործընթացը չի կարելի անլրջացնել տարօրինակ իրավաբանական հիմնավորումներով` չնախապատրաստելով քաղաքական ուժերի աջակցությունը»:
Նա նշեց, որ ՀԱԿ-ը դեռ 2011-ին Ազատության հրապարակում ներկայացրել է Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու իրավա-քաղաքական փաստաթուղթ, և հիմա, Լևոն Զուրաբյանի խոսքով, անհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն առանց ԱԺ խմբակցությունների, առաջին հերթին` իր խմբակցության հետ խորհրդակցելու ներկայացրել բոլորովին այլ փաստաթուղթ:
«ՀԱԿ-ը չի քվեարկի, որովհետև նման թույլ փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլինի Սերժ Սարգսյանին` ստեղծելով տպավորություն, թե իբր պաշտոնանկության լուրջ հիմքեր կան»,- ասաց Լևոն Զուրաբյանը: