|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ակունք գյուղի բնակչուհու նկատմամբ առերևույթ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիմակավորված, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք է գործել Ակունք գյուղի բնակարաններից մեկը, բռունցքով հարվածել բնակչուհու դեմքին և որպես զենք օգտագործվող առարկայի՝ դանակի գործադրմամբ, սպառնալիքներ հնչեցնելով նրանից պահանջել գումար: Սակայն նկատելով կնոջ դստեր և փեսայի այցելելու հանգամանքը՝ դադարեցրել է իր գործողություններն ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: