կարևոր
1420 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-06 10:10
Քաղաքական

Ղազախստանը նույնպես երախտապարտ է Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ»

Ղազախստանը նույնպես երախտապարտ է Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպություն) անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովը: Նույն օրը` օրվա առաջին կեսին կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, ապա առաջին դեմքերի նստաշրջանը, որին մեր տեղեկություններով, մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին արդեն պաշտոնապես հաղորդել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Մեր տեղեկություններով, Ղազախստանի իշխանությունները որոշել են Նիկոլ Փաշինյանին այդ օրը բարձր պարգեւի արժանացնել: Դա, ըստ ամենայնի կլինի Ղազախստանի բարձր պետական պարգևը, որը շնորհվում է օտարերկրացիներին, եւ կոչվում է Ալտին Կիրանի (Ոսկե արծիվ) շքանշան: Այն շնորհվում է «Ղազախստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ պետական ծառայությունների համար»։ Անշուշտ կհարցնեք, թե այդ ի՞նչ բացառիկ ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանը Ղազախստանին: Պարզվում է, մատուցել է` ողջ թյուրքական աշխարհի միավորմանն է նպաստել, համաձայնել է Զանգեզուրի միջանցքը տալ, որ Թուրքիայից մինչեւ Միջին Ասիա անարգել կապ ստեղծվի եւ դարձել է բոլոր թրքալեզու պետությունների աչքի լույսը: