|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես արգելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Խաչիկ Եգորյանի հացի արտադրամասի՝ սննդի շղթայում ընդգրկված 5 աշխատակիցների (հացթուխներ, վաճառողներ) աշխատանքը, քանի որ նրանք չեն ունեցել սանիտարական գրքույկներ: Վերջիններիս աշխատանքային գործունեությունը կվերականգնվի միայն նրանց՝ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելուց և սանիտարական անձնագրեր ձեռք բերելուց հետո:
Վերահսկիչը նաև վերացրել է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող Ա/Ձ Կառլեն Արամյանին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը, քանի որ այնտեղ կատարվել են տրված բոլոր հանձնարարականները, նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումները շտկվել են:
ՍԱՊԾ մամուլի ծառայություն