|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Տարոն Գևորգյանի վարած Mercedes մակնիշի և 27-ամյա Գրիգոր Քոսակյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։ Toyota-ի վարորդը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։