|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում՝ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի դիմաց, ճակատ ճակատի բախվել են Toyota Camry և ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենաները․ տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 4 մարդ, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։