|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հոկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների հատման վայրում՝ ժողովրդին հայտնի Կրկեսի խաչմերուկում, ճակատ ճակատի բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Ռուբիկ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Արտակ Պ․-ի վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։