|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ապրիլի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում, Մաստարա գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 2-ը՝ Թալինի բժշկական կենտրոն, 3-ն էլ՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու Թալինի հրշեջ-փրկարարները:
Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր․օր․ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: