|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ:
Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ նոր փոխադարձ պայմանավորվածության հիման վրա դրանց թողարկումը հնարավոր կլինի սկսել 2015թ. հունվարի 1-ից, սակայն արդեն իսկ այսօրվանից՝ 2014թ. դեկտեմբերի 22-ից դեսպանությունը սկսում է այդ գործընթացը:
B տեսակի ոչ ներգաղթային վիզայի համար դիմած ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ բազմակի մուտքի մինչև 10 տարի վավերականությամբ վիզաներ՝ գործնական ու տուրիստական ուղևորությունների համար: