|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի առցանց նիստ, տեղեկացնում է ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժինը։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մանրակրկիտ քննարկեցին ԵՊԲՀ-ում, ՀՀ ՊԿԱ-ում և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբերի զեկույցները, բացասական գնահատված չափանիշների տիրույթներում արձանագրված խնդիրները։ Անդրադարձ կատարվեց նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) բարելավման ծրագրին և դրանց իրատեսականությանը։ Յուրաքանչյուր ՄՈՒՀ-ի վերաբերյալ քննարկումից հետո տեղի ունեցավ քվեարկություն։
Հանձնաժողովի անդամների որոշմամբ ԵՊԲՀ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով, ՀՀ ՊԿԱ-ին և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջին ՝ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։
ԵՊԲՀ-ն և ՀՀ ՊԿԱ-ն 2015-ին ստացել էին ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Իսկ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը ՀՀ-ում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած առաջին քոլեջն է։