Միասին կարող ենք
կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-06 14:27
Աշխարհ

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան վիզաները փոխադարձաբար կչեղարկեն մայիսի 11-ից

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան վիզաները փոխադարձաբար կչեղարկեն մայիսի 11-ից

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքացիների համար վիզային պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 11-ին: Ռուսաստանցի զբոսաշրջիկները կկարողանան առանց վիզայի Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվել մինչև 90 օր: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը, գրում է interfax.ru-ն։

Համաձայնագիրը ստորագրվել էր Ռիադում 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։

Ռուսաստանցիները կկարողանան առանց այցագրերի մուտք գործել և Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվել անընդմեջ կամ միագումար ոչ ավելի, քան 90 օր՝ օրացուցային տարվա ընթացքում։ Ռեժիմը չի տարածվում այն ուղևորությունների վրա, որոնք կապված են աշխատանքային գործունեության, կրթության կամ երկարաժամկետ բնակության հետ։

Դրա հետ մեկտեղ ռուսաստանցիների համար պահպանվում է վիզա ստանալու անհրաժեշտությունը ուխտագնացության, հաջի և ումրայի համար։

Նմանօրինակ պայմանները կգործեն նաև Ռուսաստան ժամանող Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար։