|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սաուդյան Արաբիան միացել է այն երկրների աճող ցանկին, որոնք կոչ են արել իրենց քաղաքացիներին հնարավորինս արագ հեռանալ Լիբանանից՝ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև լարվածության սրման պատճառով:
Բեյրութում Սաուդյան Արաբիայի դեսպանության երեկ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ դեսպանությունն ուշադիր հետևում է Լիբանանի հարավում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել այդ երկիր մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ լքել լիբանանյան տարածքը:
Գերմանիան, Նիդեռլանդները, Կանադան և Քուվեյթը նախորդ շաբաթ հանդես էին եկել նմանատիպ նախազգուշացումներով: