|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սինգապուրի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին՝ շտապ հեռանալ Ուկրաինայից։
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Սերբիան` խորհուրդ տալով մշտական շփման մեջ մնալ այդ երկրում իրենց դեսպանատան հետ:
Global and Mail պարբերականի տեղեկություններով` Կանադան «ռուսական հնարավոր հարձակման» պատճառով որոշել է իր դեսպանատունը տեղափոխել Կիևից առավել անվտանգ ուկրաինական քաղաք:
Հիշեցնենք, որ բազմաթիվ պետություններ իրենց քաղաքացիներին կոչ են անում շտապ հեռանալ Ուկրաինայից և հետաձգել այդ երկիր նախատեսվող այցելությունները: