|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին՝ լքել Ուկրաինան՝ զգուշացնելով, որ այնտեղ իրավիճակը կարող է արագ «խելագար շրջադարձ» ունենալ։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ էր արել ամերիկացիներին՝ լքել Ուկրաինան։
«Ամերիկայի քաղաքացիները պետք է հեռանան հիմա: Սա նույնը չէ, ինչ գործ ունենալ ահաբեկչական կազմակերպության հետ: Մենք գործ ունենք աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ: Սա բոլորովին այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է խելագար շրջադարձ ունենալ», - ասել է նա NBC հեռուստաալիքին հարցազրույցում։
Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ չի պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակվել։