|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան երկրից, «քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն»։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Իրավիճակը անվտանգության ոլորտում անկայուն է և անկանխատեսելի, ամբողջ երկրում ակտիվ բախումներ են տեղի ունենում զինված խմբավորումների միջև։ Դեպարտամենտը խոհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին հեռանալ Սիրիայից, քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն»,- նշված է հրապարակված նախազգուշացման մեջ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը և էլ ավելի մոտեցել Հոմսին և մայրաքաղաք Դամասկոսին։