|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ենթադրելով, որ Հայաստանը «Եվրատեսիլի-2015» երգի միջազգային մրցույթի ընթացքում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեմ խիստ խոսքեր պարունակող երգով հանդես կգա, «Եվրատեսիլ Թուրքիա»-ն change.org-ում ստորագրահավաք է սկսել:
Թուրքերը Եվրոպայի հեռարձակողների միությունից պահանջել են որակազրկել Հայաստանին, քանի որ, ըստ կանոնների, մրցույթը քաղաքականացնելն արգելվում է: Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիային որակազրկելու պահանջին, դրա պատճառն այն է, որ Ֆրանսիան ներկայացնող մասնակիցը ավելի վաղ հայտնել էր, որ երգը նվիրելու է Ցեղասպանությանը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայացնի աշխարհասփյուռ 6 հայ՝ կատարելով «Don't Deny» («Մի՛ ժխտիր») երգը: