|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորի գործով Aysor.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորապես, Aysor.am-ի տեղեկություններով, Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի դեմ։
Գործի նյութերով հաստատվել է, որ խարդախությամբ ստացված գումարով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը բնակարան է ձեռք բերել Մամիկոնյանց փողոցի նորակառույցներից մեկում, նաև 17 մլն դրամ արժողությամբ խոհանոցային կահույք ու տեխնիկա է ձեռք բերել։
Գործի դրվագներից մեկով անցնում են նաև, այսպես կոչված, «մեռյալ հոգիներ», մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների, խոսք է գնում մարդկանց մասին, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, կատարվել են նշանակումներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել։
Aysor.am-ի տեղեկություններով, Մարիաննա Հարությունյանը պրոռեկտորի պաշտոնին է նշանակվել ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի միջնորդությամբ։