|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Մոսկվայի և Կիևի միջև գործարք կկնքվի այս շաբաթ։
«Հույս ունեմ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան գործարք կկնքեն այս շաբաթ», - գրել է Թրամփը սոցցանցում։
Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ այդ ժամանակ երկու երկրներն էլ կսկսեն մեծ բիզնեսներ ԱՄՆ-ի հետ, որը բարգավաճում է ու ապագայի կառուցում։
Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ռազմական բոլոր գործողությունները մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն (Մոսկվայի ժամանակով) դադարեցնելու մասին և Կիևին կոչ էր արել անել նույնը։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների և ողջունում է ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ երկրների ձգտումը ուկրաինական հակամարտության արդար կարգավորման հարցում։