|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Միացյալ Նահանգները չեն թուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կամ նրա հետ երկկողմանի համաձայնագրեր չեն կնքի, քանի դեռ Ուկրաինայում հրադադար չի հաստատվել»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարություն խոսնակ Թեմմի Բրյուսը. «Ոչ մի բանակցություն, ոչ մի լուծում, ոչ մի պայմանավորվածություն չի լինի, քանի դեռ այս կոտորածը շարունակվում է»:
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը նշել է նաև, որ ռուսական հրթիռային հարվածը Սումիին, որի հետևանքով զոհվել է 35 մարդ, ավելի շատ հարցեր է առաջացրել այն մասին, թե «ով է իրականում խաղաղություն և հրադադար ցանկանում», գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Բրյուսը Ուկրաինայի պատերազմն անվանել է «մսաղաց», որում «ոչինչ չի փոխվել»։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը նշել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Դոնալդ Թրամփին խորհուրդ են տվել ավելի զգույշ մոտենալ Վլադիմիր Պուտինի «դիվանագիտական մտադրություններին»: