|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների միջև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած հանդիպումները դրական ազդակ են հաղորդում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. հայտարարություն է տարածել Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսնակ Մայա Կոսյանչիչը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Եվրամիությունն անհամբերությամբ սպասում է բանակցությունների արդյունքներին՝ ներառյալ երկրների արտգործնախարարների՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին վերջերս ձեռք բերված համաձայնության ամբողջական իրականացմանը, ինչպես նաև բանակցություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերին։
ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շրջանում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին»:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ երկարաժամկետ խաղաղության հաստատումից կշահեն բոլոր կողմերը, ինչը կօգնի Հարավային Կովկասի տարածաշրջանին գործի դնել իր ամբողջ ներուժը: