|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) X սոցիալական ցանցի գրառման մեջ հայտնել է, որ «ահաբեկչական գործունեություն» է հայտնաբերել մի հաստատությունում, որն, ըստ նրա, պատկանում է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը և որ Լիբանանի հարավում միջին հեռահարության հրթիռներ են տեղակայված:
«Սպառնալիքը վերացվել է կործանիչի հարձակման արդյունքում»,-հայտարարել են իսրայելական բանակում՝ հավելելով, որ հարավային Լիբանանում տեղակայված իր ուժերը «գործում են և կանխում նախօրեին վաղ առավոտյան ուժի մեջ մտած հրադադարի խախտումները»։
Կատարի Al Jazeera հեռուստաալիքը հաղորդել է, որ սա այսօրվա և երեկվա մի քանի միջադեպերից մեկն է միայն, երբ իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի բնակեցված տարածքները։