|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները շարունակվում են. լրագրողներին ասել է Թուրքիայի նախկին վարչապետ, ԹԱՄԺ նախկին նախագահ և ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։
Նա նշել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» կշահեն բոլոր երկրները՝ անկախ նրանից, թե Իրանn ինչ դիրքորոշում է որդեգրել:
«Իրանը պատմական պետություն է: Մենք Իրանի հետ ունենք խաղաղ հարաբերություններ, և այդպես էլ շարունակվելու է։ Մենք հավատում ենք, որ այս հարթակը կընդլայնվի Կովկասի երկրների հետ, այդ թվում՝ մերձկասպյան տարածաշրջանի պետությունների»,- ասել է Յըլդըրըմը: