|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.
«Սահմանադրական դատարանի կազմի մեծամասնությունը փոխվել է 2018 թվականին հաջորդած ժամանակահատվածում: Հենց այդ փոփոխությունների պայմաններում Սահմանադրական դատարանի կազմը վերջերս ընդունված որոշմամբ նշել էր. Քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ և արդարության կարևոր երաշխիք է:
Սահմանադրական դատարանն այս դիրքորոշմամբ ընդգծում է, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, այլ ոչ ամենատարածված միջոցը: Անկախ նշված դիրքորոշումից հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով, իսկ լավագույն դեպքում՝ տնային կալանքներով: Սա բոլորի համար հայտնի փաստ է:
Սա մարդասիրություն չէ, սա արդարություն չէ:
Կալանքը չի կարող հանդիսանալ պատիժ, իսկ դրա վերացման բոլոր հնարավորությունները ունեն Դատարանները: Վերացրեք կալանքի գերակայությունը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։