|
Փոխարժեքներ
05 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ռուսաստանը ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևաններ՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հաջորդ հանդիպումը արտգործնախարարների մակարդակով կկայանա Բաքվում կամ Երևանում. այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։
«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ նախարարական հանդիպումը կկայանա կա՛մ Բաքվում, կա՛մ Երևանում։ Ինչպես մենք հասկանում ենք, այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև», - ասել է նա «3+3 հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստի ժամանակ։
«Ես հատկապես կողջունեի վրացական փորձագիտական շրջանակների ներկայացուցչի մասնակցությունը մեր քննարկմանը։ Մեզ համար, ինչպես վստահ եմ հարթակի բոլոր մասնակիցների համար, Վրաստանը մնում է կարևոր գործընկեր, առանց որի 3+3-ի հեռանկարները դժվար թե լիարժեք լինեն։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում պաշտոնական Թբիլիսին նույնպես կմիանա մեր աշխատանքին», - հավելել է Գալուզինը։