|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից գործուն քայլեր է ակնկալում «3+3» ձևաչափով հերթական հանդիպման անցկացման վայրի և ժամկետների շուտափույթ համաձայնեցման ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ նախարարական հանդիպումը նախապատրաստման փուլում է, իսկ Մոսկվան հանդես է գալիս հաջորդ երկու հանդիպումները Երևանում և Բաքվում կայանալու օգտին:
Զախարովան նշել է, որ Մոսկվան հաստատում է գործընկերներին բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
«Սա լավ հարթակ է հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի և Հարավային Կովկասի համար այլ արդիական թեմաների քննարկման համար», – ասել է նա: