կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-04 14:48
Քաղաքական

ՀՀ-ի նկատմամբ կարող է կիրառվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը. գլխավոր քարտուղար

ՀՀ-ի նկատմամբ կարող է կիրառվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը. գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և քվոտավորված պաշտոններում նրա քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:

«Նրանք արդեն երրորդ տարին է՝ ակտիվ մասնակցություն չեն ունենում, բայց ներկա են եղել ՀԱՊԿ երկրների մշտական ներկայացուցիչների մեր բոլոր շաբաթական խորհրդակցություններին... Կա Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված որոշման նախագիծ՝ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու վերաբերյալ: Դա վերաբերում է անդամավճարներին և չմասնակցելուն: Արդեն երրորդ տարին է՝ չեն մասնակցում: Ասենք այսպես՝ ներկայություն կա, բայց մասնակցություն չկա կազմակերպության աշխատանքներին»,– հայտարարել է նա՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:

ՀԱՊԿ 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից երկու տարի շարունակ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները չկատարելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում կազմակերպության շրջանակներում քվոտավորված պաշտոններում տվյալ պետության քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը: