կարևոր
541 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-03 17:56
Աշխարհ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության պաշտոնական ճանաչումը տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնական պայմաններից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլահին։

Նրա ուղերձի համապատասխան կետը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը։

Աբդոլահին տարածաշրջանում կայուն անվտանգության հասնելու մյուս պայմանների շարքում նշել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ամբողջական վերացումը, սառեցված ակտիվների ապաշրջափակումը և Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը։

Իրանցի բարձրաստիճան զինվորականը նաև պահանջել է երաշխիքներ, որ Իրանի դեմ ագրեսիան չի կրկնվի։

Բացի այդ, նա կարևորել է «Արևմտյան Ասիայում անվտանգության համակարգի ստեղծումը հենց տարածաշրջանի պետությունների ուժերով»։