Միասին կարող ենք
կարևոր
583 դիտում, 55 րոպե առաջ - 2026-05-07 23:14
Աշխարհ

Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց

Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց

Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց։ Այս մասին  հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ մոտ ապագայում հնարավոր է առաջընթաց լինի կողմերի միջև բանակցություններում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով Պարսից ծոցում մնացած նավերի հարցի վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։

Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։

Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն համաձայնության չեկան։