Միասին կարող ենք
կարևոր
946 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-13 11:18
Աշխարհ

ԱՄՆ-ն և դաշնակիցներն սկսում են Հորմուզի նեղուցի շրջափակումը. Թրամփ

ԱՄՆ-ն և դաշնակիցներն սկսում են Հորմուզի նեղուցի շրջափակումը. Թրամփ

Միացյալ Նահանգները՝ այլ երկրների հետ համատեղ, սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակման գործընթաց, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ իրենք խոչընդոտելու են նեղուցով նավերի անցմանը։

«ԱՄՆ ռազմածովային ուժերն անմիջապես կսկսեն բոլոր նավերի շրջափակման գործընթացը, որոնք կփորձեն մուտք գործել կամ դուրս գալ Հորմուզի նեղուցով», - գրել է Թրամփը Truth Social-ում։ Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ այն շուտով կփակվի, և Մեծ Բրիտանիան և մի քանի այլ երկիր ականազերծող նավեր կուղարկեն նեղուցը մաքրելու համար:

Նա նաև ասել է, որ հրահանգել է զինվորականներին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք վճարել են Իրանին նեղուցով անցնելու համար: